Ըստ էության, իշխող ուժը եռամսյա համաժողով է իրականացնում, որի մեկնարկը տրվել է փետրվարի 13-ին, երբ սկսվեց նախընտրական ցուցակի ընտրության առաջին փուլը, իսկ եզրափակիչ արարը նշանակված է ապրիլի 4-ին՝ 3 ամիս անց։
«Հրապարակ» թերթը գրում է․ Մեր տեղեկություններով, այդ օրը՝ Զատիկի հենց նախօրյակին, ՔՊ-ն հավաքվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, եւ համաժողովը հաստատելու է ընտրական ցուցակի առաջին 50 համարին։
Մինչ այդ, երկրորդ փուլով՝ մարտի 27-28-ին, կուսակցության կենտրոնական գրասենյակում կրկին ընտրություն կկատարվի, որի ժամանակ առաջին փուլում ընտրված 50 հոգու միջեւ դարձյալ քվեարկություն կընթանա՝ ցուցակի վերջնական դասավորությունը որոշելու համար։

Բաց մի թողեք
․․․ մուտքն արգելո՞ւմ է՝ ինքն ուրախ խրախճանքի մեջ է
Ինչին Նիկոլը ձեռք է տալիս, ասում են՝ անվտանգ չի ․․․
Ի՞նչ է կատարվել ՔԿ-ում. Քննիչը մեղադրանքը չի ընդունում