10/03/2026

EU – Armenia

Սաակաշվիլին, կարծես ակնարկել է, որ Մառնեուլիի բնակչությունը «հրահանգավորված է»

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեսբուքի անհատական օգտավաշվում հրապարակել է մի լուսանկար, որտեղ հարյուրավոր մարդիկ, հիմնականում՝ երիտասարդներ, սգո նշաններ են կրում և ձեռքներին պահում են Իրանի սպանված հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սև երիզով լուսանկարը:

Սաակաշվլին գրել է, որ այդ լուսանկարն ստացել է Մառնեուլի քաղաքից, իսկ Խամենեիի մահը ողբացողները տեղի ադրբեջանական բնակչության ներկայացուցիչներն են:

Վրաստանի նախկին նախագահը արձանագրել է, որ Բաքվում և Ադրբեջանի մյուս քաղաքներում նման զանգվածային միջոցառոըմներ չեն անցկացվել: Նա երկրի գործող իշխանությանը քննադատել է Վրաստանի հարավում համահավաք բնակվող ադրբեջանցիների սոցիալ-տնտեսական խնդիրները «հիմնականում անուշադրության մատնելու» մեջ:

Սաակաշվիլին անդրադարձել է «վարդերի հեղափոխությունից» հետո իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «մի քանի հանդիպումներին, որ ուղղված էին Մառնեուլիում և ադրբեջանաբնակն մյուս քաղաքներում և գյուղերում մարդկանց համար սոցիալական կայուն երաշխիքների ստեղծմանը»:

Այլ աղբյուրներ հայտնել են, որ Վրաստանի ադրբեջանական բնակչության ներկայացուցիչները «համերաշխության ցույց են կազմակերպել» Թբիլիսիում Իրանի դեսպանատան մոտ, որին վրացական ոստիկանությունը չի միջամտել:

Որքանո՞վ է հիմնավոր Սաակաշվիլիի պնդումը, որ ադրբեջանական բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրները «հիմնականում անուշադրության են մատնվում» կամ ի՞նչ երաշխիք, որ մարդկանց կրոնական համոզմունքներն ավելի առաջնային չեն, քան՝ քաղաքացիականը, սա հարցի մի կողմն է:

Մյուսը փաստի արձանագրումն է, որ Վրաստանում բնակվող ադրբեջանցիները զանգվածաբար սգացել են այաթոլլա Ալի Խամենեիի մահը, Թբիլիսիում Իրանի դեսպանատան մոտ կազմակերպել համերաշխության ակցիա:

Եվ այդ իրողությունը լրջորեն անհանգստացրել է Վրաստանի նախագահին: Այնքան, որ բացահայտել է, թե տարիներ առաջ Ալիևի հետ քննարկել է վրաց-ադրբեջանական սահմանին «հատուկ ընթացակարգ սահմանելու հարցը»:

Վրաց-ադրբեջանական սահմանը վեց տարի է՝ փակ է: Իրանում և նրա շուրջ իրադարձությունների ֆոնին, անշուշտ, Ադրբեջանի կառավարությունը ևս մի քանի ամսով կերկարաձգի «հատուկ կարանտինային» ռեժիմը:

Սաակաշվիլին, կարծես ակնարկել է, որ Մառնեուլիի բնակչությունը «հրահանգավորված է»: Բացառված չէ, որ նա այդ ակցիայի ենթատեքստում «պայթյունավտանգ զարգացումներ է կանխատեսում»: