Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը պաշտանապես հաստատել է, որ Իսլամական հանրապետության երրորդ գերագույն հոգևոր առաջնորդ է ընտրվել այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենիին՝ սպանված Ալի Խամենեիի երկրորդ որդին:
Որոշ տեղեկություններով, նա փետրվարի 28-ին գտնվել է հոր նստավայրում և վիրավորում է ստացել, իսկ կինը և զավակներից մեկը նույնպես զոհվել են:
Մոջթաբա Խամենեիին Իրանի նոր առաջնորդ ընտրելու մասին խոսակցությունները տարածվել են մի քանի տարի առաջ: Մամուլում նույնիսկ կասկածներ են հայտնվել, որ 2024թ.-ին ուղղաթիռի աղետի զոհ դարձած նախագահ Էբրահիմ Ռայիսին «այդ պաշտոնում նրա գլխավոր մրացակիցն» էր:
Իրանի երրորդ գերագույն հոգևոր առաջնորդի մասին վերջին օրերին խիստ ուշագրավ տեղեկություն է տարածվել: «Վիկիլեքսին» հղում անելով՝ մի շարք լրատվամիջոցներ «բացահայտել են, որ նա 2005-2008 թվականներին անպտուղությունից բուժում է ստացել Լոնդոնում, որտեղ նաև շքեղ անշարժ գույքեր է ձեռք բերել»:
Արևմտյան աղբյուրները նկատել են, որ Իրանի միջուկային ծրագրի հարցում Մեծ Բրիտանիան «ընդգծված լոյալություն է ցուցաբերել՝ ի տարբերություն Միացյալ Նահանգների և Եվրամիության առաջատար երկրների»:
Բարդ է կողմնորոշվել, թե Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը Լոնդոնում ինչ մակարդակի և որակի կապեր ունի և արդյոք Իրանի հարցում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մոտեցումները որքանով են «միմյանց հակասում»:
Ուշագրավ է, որ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Խամենեիին գերագույն հոգևոր առաջնորդ ընտրելու մասին պաշտոնական տեղեկությունը տարածվել է Ֆրանսիայի և Ադրբեջանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցից հետո:
Փզեշքիան-Ալիև հեռախոսազրույցի հաջորդ օրը հայտնի է դարձել, որ Իրանի և Ադրբեջանի միջև ավտոմոբիլային տեղաշարժը վերականգնվում է: Ադրբեջանը նաև իր տարածքով օտարերկրյա դիվանագետների և քաղաքացիների տարհանում է իրականացնում:
Արդյոք Նախիջևանի օդանավակայանի միջադեպը կապ ունի Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ընտրության հետ: Հավանական է, որ Ադրբեջանին ձեռնտու է այդ պաշտոնում տեսնել Ալի Խամենեիի որդուն՝ որպես էթնիկ թուրքական արմատներ ունեցող գործչի:
Մոջթաբա Խամենիի հոգևոր առաջնորդ ընտրվելու առթիվ որևէ տեսակետ Վաշինգտոնից դեռևս չի հնչել: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ եթե նա շարունակի կոշտ գիծը, «երկար կյանք չի ունենա»:

Բաց մի թողեք
«Ռուսաստա՛ն, Պուտի՛ն, Հաղթանա՛կ». Վոլոդինի այս կարգախոսը Պետդումայի պատգամավորները չեն սկսել վանկարկել
Ինչո՞ւ Թրամփը նորից սկսեց պատերազմը Իրանի դեմ
Տոկաևը «չի հասկանում», թե սլավոնական եղբայր ժողովուրդները ինչո՞ւ են «իրար մորթում»