«Դեռևս պատերազմի սկզբում Իրանի ԱԳ նախարար Արաղչին հարցազրույցներից մեկում նշել էր, որ իրենք գործելու են «ակն ընդ ական» սկզբունքով։
Իսրայելը հարված էր հասցրել Իրանի Նաթանզի միջուկային ենթակառուցվածքներից մեկին։
Այժմ համացանցը ողողված է Իսրայելի միջուկային տեխնոլոգիաների կենտրոն Դիմոնա քաղաքին հասցված իրանական հրթիռային հարվածի կադրերով։
Բազմիցս եմ նշել, որ այս պատերազմում իրանական ռազմավարությունը շատ տարբեր է նախորդից՝ լարման ավելացմանը պատասխանել էլ ավելի մեծ լարումով և ոչ մի խորհրդանշական պատասխան հարված։
Միջուկային ենթակառուցվածքներին հարվածները անասելի վտանգավոր են, բայց այս խելագարությունն Իրանը չէ, որ սկսել է»։
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Բաց մի թողեք
Նավթի բլեֆը կամ ինչի՞ մասին է Իրանի դեմ պատերազմը
Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ․ Լիլիթ Գալստյան. Տեսանյութ
Ի՞նչ ասել կուզի՝ իսկը մանկապարտեզ