ՔՊ «ուրախ ավտոբուսի» վոյաժները, պարզվում է, ազդում են անգամ որոշ ՔՊ-ականների նյարդերի վրա։ Նույնիսկ նրանց, ովքեր այդ ավտոբուսի ուղեւորներ են:
«Հրապարակ» թերթը գրում է․ Մեզ բողոքեցին, որ իրենք ընդամենը որպես ֆոն, բուտաֆորիա են ծառայում Փաշինյանի համար, նա գրեթե միայնակ է տանում քարոզարշավը, ինքն է որոշում՝ ում իր մոտ կանգնեցնի, նստեցնի, կանչի եւ այլն։
Շատերը հեռվից հետեւում են նրա՝ քաղաքացիների հետ հանդիպումներին, երբեմն անգամ ավտոբուսից չեն իջնում։
Ժամանակին սուպերլիդերությունը մերժող առաջնորդը միապետ է դարձել, որը գնահատում է այն նազիր-վեզիրներին, ովքեր առավել ջանասիրաբար են կատարում ուսապարկի դերը եւ իր հրահանգները:

Բաց մի թողեք
Տեսանք ՍԴ, որն ուզում էր շուտափույթ ավարտել, չխորանալ բարձրացված հարցերի մեջ
Թոշակների բարձրացման համար ծախսած 19-20 մլրդ դրամը կվճարեն նպաստառուները
Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն …