Շվեդիայի Ֆագերստա քաղաքում թրով զինված 18-ամյա տղամարդը հարձակվել է Բրինելի միջնակարգ դպրոցի աշակերտների վրա։
Մեկ մարդ սպանվել է, ևս երեքը՝ վիրավորվել, գրել են ԶԼՄ-ները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
Ոստիկանությունը արագ ժամանել է դեպքի վայր։ Նրանք կրակ են բացել հարձակվողի վրա, ով այնուհետև ձերբակալվել է սպանության կասկածանքով։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ տուժածներից երկուսը դեռահասներ են, ծանր վնասվածքներ են ստացել։ Երրորդը բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։
Շվեդական SVT հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ հարձակվողը գուցե դպրոցի նախկին աշակերտ է եղել։ Նա նաև քրեական անցյալ է ունեցել հարձակման համար։ Հարձակման պահին դպրոցում եղել է մոտ 450 աշակերտ՝ 16-ից 20 տարեկան։ Դպրոցը նոր էր վերաբացվել ամառային արձակուրդներից հետո, և որոշ աշակերտների համար առաջին դպրոցական օրն էր եղել։
Ոստիկանությունը շարունակում է հետաքննել հարձակման հանգամանքները և հանցագործի հնարավոր դրդապատճառները։

Բաց մի թողեք
Թուրքական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
Ջորջիա Մելոնին ասում է. «Ես կարծում էի, որ Թրամփի հետ ավելի հեշտ կլինի»
Հոլանդական վերահսկող մարմինը Uber-ին տուգանել է 825 միլիոն եվրոյով՝ հաշիվների ապաակտիվացման համար