Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը` մի խումբ արցախցիների մասնակցությամբ, «Ներառական զարգացում. ձեռքբերումներ եւ անելիքներ» խորագրով համաժողով էր կազմակերպել, որի ընթացքում ինքն ու իր նախարարները խոսում էին այն մասին, թե ինչպես են արցախցիների կյանքը դրախտի վերածել Հայաստանում:
«Հրապարակ» թերթը գրում է․ Համաժողովին մասնակցող մի արցախցի, որը հետո պարզվեց՝ Արագածոտնի մարզպետի խորհրդականն է, հոտնկայս շնորհակալություն հայտնեց Փաշինյանին։
Պարզվում է՝ միջոցառումից շաբաթներ առաջ կառավարության աշխատակազմը գրություն է ուղարկել գերատեսչություններին եւ հորդորել հավաքագրել այն արցախցիներին, որոնք կհամաձայնեն մասնակցել այդ միջոցառմանը եւ կխոստանան իշխանությանը գովերգող տեքստեր ասել։
Ընտրություններից առաջ Փաշինյանն արցախցիների նկատմամբ էլ է որոշել հոգեբանական տեռոր իրականացնել, նման միջոցառումներով ոչ միայն նրանց, այլեւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին ցույց տալ, որ անգամ արցախցիներն են իրեն ընդունում։

Բաց մի թողեք
Յանի իմաստը ո՞րն ա, որ տեսախցիկ դնենք էդ չկայացած շտաբի դիմաց․ Տավրոս Սափեյան
70 տարեկանում եւս կարելի է ծառայել Փաշինյանին
Դոկտոր մահն է․ գերանդին է միայն պակասում