Պետական գույքի կառավարման կոմիտեն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N1269-Ն որոշման մեջ։
«Փաստ» օրաթերթը գրում է. Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ գյուղում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող կառույցներով (հիվանդանոցի շենք) զբաղեցրած 1,56 հեկտար մակերեսով սահմանազատված բնակավայրի հասարակական կառուցապատման հողամասը կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «ՀՀ Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Արծվանիկի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1269-Ն որոշմամբ սխալ հաշվառման պատճառով անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է Արծվանիկ (Կապան) համայնքին:
Որոշման նախագծի ընդունմամբ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի (շենքշինությունների) սպասարկման տարածքը կհաշվառվի որպես պետական սեփականություն, որի արդյունքում կկարգավորվեն պետական սեփականության գույքի հետագա կառավարման իրավահարաբերությունները:
2004 թվականից պետական գրանցված իրավունքներ ունեցող պետական սեփականություն հանդիսացող գույքի՝ շենք շինությունների սպասարկման սահմանազատված տարածքը սխալ հաշվառման արդյունքում ենթաօրենսդրական ակտով անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել է համայնքին և համարվում է համայնքային սեփականություն: Դրա արդյունքում պետական սեփականության գույքի հետագա տնօրինման, տիրապետման և օգտագործման գործառույթներն հնարավոր չէ իրականացնել Հայաստանի գործող օրենսդրությամբ:
Կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1269-Ն որոշման ընդունման պահին պետական սեփականություն հանդիսացող, հիվանդանոցի շենք-շինությունները արդեն իսկ ունեին սեփականության իրավունքի պետական գրանցում: Այդ իսկ պատճառով N1269-Ն որոշման հիմքով հնարավոր չէր պետական գույքի զբաղեցրած 1,56 հա տարածքի նկատմամբ իրականացնել համայնքային սեփականության պետական գրանցում և այն ներառել համայնքային սեփականության գույքի ցանկում:
Նման պարագայում համայնքի ավագանին չի կարող կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N698-Ն որոշման N 2 հավելվածի 39րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով որոշում կայացնել համայնքային սեփականության գույքի ցանկից այն հանելու մասին։ Նախագծի ընդունմամբ պետական սեփականության գույքի զբաղեցրած 1,56 հա տարածքը ևս կհաշվառվի որպես պետական սեփականություն:
Պետական սեփականության գույքը իր սպասարկման տարածքով Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով կտիրապետի և կօգտագործի պետությունը: Իրավական ձևակերպումների ավարտից հետո անշարժ գույքը Սյունիքի մարզպետի աշխատակազմից կհանձնվի ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:

Բաց մի թողեք
Հին «բախման» նոր նրբերանգները
Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ
Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը