Երեկ՝ հուլիսի 29-ին, «Երևան բժշկագիտական կենտրոն» «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխված Երևանի բնակիչ, 65-ամյա Արթուր Հ.-ն վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 25-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի մուտքի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով, որտեղ բախվել էին 2 «Chevrolet» մակնիշի, «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաները և «Shacman» մակնիշի բեռնատարը։
Հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճըն ավտոճանապարհին, Նոր Հաճըն քաղաքի մուտքի մոտ, բախվել էին 2 «Chevrolet» մակնիշի, «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաները և «Shacman» մակնիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին մեկը՝ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Նաիրիի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:


Բաց մի թողեք
Հարյուրավոր միգրանտներ լողում են Մարոկկոյից դեպի Իսպանիայի Սեուտա տարածք
Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է խոր անկում
Հայաստանի երեք բնակչից երկուսն աղքատ է կամ խոցելի