Իրավապահ համակարգում քննարկվում է Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիա Իսպիրյանի լիազորությունները կասեցնելու հարցը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արդյոք նախաքննական մարմինն ու դատախազությունը կկասեցնե՞ն պրոռեկտորի լիազորությունները, թե՞ թույլ կտան, որ նա շարունակի աշխատել՝ կհետևենք քննության ընթացքին
Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պրոռեկտորը և քրեական վարույթով անցնող մեղադրյալները, նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով, պետական բյուջե են վճարել մոտ 5 միլիոն դրամ։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ձերբակալվել էին Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը, նրա որդին և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։ Ավելի ուշ նրանց մեղադրանք էր առաջադրվել, որից հետո նրանք ազատ էին արձակվել։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախություն կատարելու, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել էին Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ»։


Բաց մի թողեք
Նախընտրական փազլը հավաքվել է․ ինչ սպասելիքներ կան հունիսի 7-ից
5 տարի անց մեր ազգից ու պետությունից հուշ մնա
Որպեսզի համախմբվածության գաղափարը չփչանա, միանում եմ ԱԺ ընտրություններին