Երևան քաղաքում՝
Մայիսի 6-8-ին, 9-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ի գիշերը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Մայիսի 6-9-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ տեղ հնարավոր է կարկուտ: Մայիսի 6-8-ին գիշերային ժամերին առանձին լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Մայիսի 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 6-ին աստիճանաբար կնվազի՝ 3-6 աստիճանով, մայիսի 7-9-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։


Բաց մի թողեք
Շատ հաճելի ամառը շարունակվում է. Սուրենյանը մանրամասներ է հայտնել առաջիկա եղանակային կանխատեսման վերաբերյալ
Արմավիրցի պապիկին քաղաքացիները մասնավոր խնամքի կենտրոն են տեղափոխել, որդու վիճակը ծայրահեղ ծանր է. Տեսանյութ
Մոտ մեկ տարվա դադարից հետո Միքայել Սրբազանը Յոթ Վերքում պատարագ մատուցեց. Լուսանկարներ