«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ նիստ կգումարվի՝ ներկայացված դիմումը քննարկելու համար։ Նիստի օրը դեռևս հայտնի չէ։
Ավելի վաղ ԿԸՀ-ն մերժել էր կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանի գրանցումը, քանի որ նրա դեպքում խախտվել էր վերջին 4 տարվա ընթացքում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարվա ընթացքում ՀՀ-ում մշտական բնակություն ունենալու դրույթը։


Բաց մի թողեք
ՔՊ-ն համայնքապետի «ինադու»` դեմ է քվեարկել
Ընդդիմադիր համախմբումը մերժում է արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրության նախագիծը
Այսօր Գագիկ Ծառուկյանի 70-ամյակն է