11/05/2026

EU – Armenia

Հայերին կրկին «թշնամի» է անվանել

«Ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ամենամեծ երազանքը մեր հայրենի հողերը օկուպացիայից ազատելն էր։ Մենք՝ նրա շարունակողները, կատարել ենք նրա պատգամը»։

Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանգիլանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները։

Նա պարծեցել է, թե «այսօր Ադրբեջանի յուրաքանչյուր թիզ հողը պատկանում է ադրբեջանական ժողովրդին։ Մեր հողերից օկուպանտներին վտարելով՝ մենք վերականգնել ենք տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

«Շարունակելով ազգային առաջնորդի քաղաքականությունը՝ մենք այսօր այստեղ ենք՝ Զանգիլանում։ Մենք թշնամուն վտարեցինք մեր հողերից և վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը։ Իսկ դրանից առաջ մենք կառուցեցինք ուժեղ տնտեսություն, հզոր բանակ, ամրապնդեցինք հասարակության մեջ հայրենասիրական միտումները և արդյունավետորեն կարողացանք Ադրբեջանը դուրս բերել միջազգային մեկուսացումից»,-հայտարարել է Բաքվի բռնապետը։

Նրա խոսքով, «այսօր եվրոպացի դիտորդները դեռևս պահպանում են ադրբեջանա-հայաստանյան սահմանը։ Նրանք այնպես են վարվում, կարծես թե պաշտպանում են Հայաստանը մեզանից։ Անհրաժեշտ չէ պաշտպանել Հայաստանը մեզանից։ Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք»։