Մայիսի 16-ին՝ Ուսանողների եւ երիտասարդների օրը, Հանրապետության հրապարակում տեղի կունենա DJ փառատոն, որի կազմակերպիչը կրկին «Դոմինո փրոդաքշնն» է։
«Հրապարակ» թերթը գրում է․ Բեմում կլինի նաեւ Afrojack-ը։
Միջոցառման գլխավոր հովանավորը Կասկադի կառուցապատող Գրիգոր Տեր-Ղազարյանի «Ջի Թի Բի հոլդինգն» է, հովանավորների թվում է նաեւ Էվոկաբանկը, որի բաժնետոմսերի 100%-ին միանձնյա տիրապետում է Մարետա Գեւորկյանը։
Ի դեպ, ընտրությունների շեմին իշխանությունը տասնյակ մասշտաբային միջոցառումներ է կազմակերպում, հիմնականում` համերգներ եւ տոնակատարություններ, եւ այս շարքը ձգվելու է մինչեւ հունիսի 7-ը։
Անգամ լռության ու ընտրության օրերին իշխանական թմբուկը չի լռելու՝ Գինու փառատոն են անելու։ Նպատակը պարզ է` մարդկանց համար տեսարաններ ապահովել, որ գնան եւ ընտրեն իշխող ուժին, որն իրենց կյանքը տոնի է վերածել: Իսկ թե ինչ կլինի ընտրություններից հետո, հայ մարդը կսկսի մտածել հունիսի 7-ից հետո:

Բաց մի թողեք
«Մա՛մ, ոչ մի քայլ հետ, մինչև վերջին կաթիլ արյունով հողերը պահելու ենք». կամավորական Սարգիս Դավթյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին. Լուսանկարներ
Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին
Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում