15/05/2026

EU – Armenia

Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին

Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ իրավապահները Մերձավան գյուղից, որտեղ տեղի էր ունեցել համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը, հեռացրել են Գրիգորյանին սպանելու մեջ մեղադրվող Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին՝ տատին ու պապին, որպեսզի վենդետան կանխեն։

«Հրապարակ» թերթը գրում է․ Մերձավանի մեր աղբյուրները հայտնում են, որ գյուղում Օհանյաններ, Ախտոյաններ եւ Հարությունյաններ գրեթե չեն մնացել։ Մեր զրուցակցի խոսքով՝ ոստիկանությունը հերթապահությունը գյուղում շարունակում է։

Հիշեցնենք, որ Վ․ Գրիգորյանի սպանությունից հետո Մերձավանի բնակիչները ստորագրահավաք էին սկսել՝ Ախտոյանների ընտանիքին գյուղից հեռացնելու պահանջով։ ՔԿ-ն էլ մեղադրյալների հարազատներին, նրանց հետ փոխկապակցված անձանց, մասնավորապես` ՔՊ-ական Մհեր Ախտոյանի ընտանիքին հեռացրել էր գյուղից։

Մհեր Ախտոյանն էլ սպանությունից 10 օր առաջ էր հեռացել ՀՀ-ից։