Վարակիչ հիվանդությունների բռնկումները ամբողջ աշխարհում ավելի հաճախակի և վնասակար են դառնում, ըստ համավարակի դեմ պատրաստվածության մոնիթորինգի Գլոբալ խորհրդի (GPMB) զեկույցի։
Մասնագետները նշում են, որ ներդրումները չեն համընթացել աճող ռիսկերին։ Նոր նախաձեռնությունների ի հայտ գալուն հակառակ, դրանց արդյունավետությունը խաթարվում է աշխարհաքաղաքական լարվածության և շրջակա միջավայրի ճգնաժամերի պատճառով։
Վերջին տասը տարիների ընթացքում՝ Էբոլայից մինչև COVID-19 և կապիկի ծաղիկ, աշխարհը, ըստ GPMB-ի, նույնիսկ «հետ է սահել» ախտորոշման, պատվաստանյութերի և բուժման միջոցների հասանելիության հարցում։
ԱՀԿ-ն զգուշացնում է, որ նոր համավարակը կարող է սրել համաշխարհային խզվածությունը և տնտեսական խնդիրները։
Մինչդեռ արհեստական բանականությունը և թվային տեխնոլոգիաները կարող են բարելավել սպառնալիքների մոնիթորինգը, բայց առանց պատշաճ վերահսկողության դրանք նաև նոր ռիսկեր են կրում։

Բաց մի թողեք
«Լավանդա» ակնաբուժական կենտրոն. երբ հումանիզմը տեղ չի գտնում բժշկական ծառայության մեջ
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է. Լուսանկար
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է մաhացած 14-ամյա աղջնակ. Լուսանկար