19/05/2026

EU – Armenia

Մանրամասներ Հրանտ Պապիկյանի սխրանքներից. Լուսանկար

«44-օրյա պատերազմում անհետ կորած ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քրոջ՝ Արփինե Սողոյանի և Փաշինյանի միջև երեկ տեղի ունեցած միջադեպը նաև առիթ դարձավ, որպեսզի խոսվի Հրանտ Պապիկյանի և նրա անցած ճանապարհի մասին»,- հայտարարել է Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Հրանտ Պապիկյանը 44-օրյա պատերազմի օրերին բազմիցս մեկնել է ռազմաճակատի թեժ կետեր՝ մեծ թվով վիրավորների դուրս բերել: Վերջին անգամ ևս, խնդիր կատարելու մեկնելուց առաջ, գնահատելով տվյալ հատվածում թշնամու մխրճվածության աստիճանն ու իրավիճակի ծայրահեղ վտանգավորությունը, իր ենթակա անձնակազմին զերծ է պահել այնտեղ մեկնելուց և անձամբ է մեկնել, որից հետո նրա հետ կապն ընդհատվել է:

Այն պետությունն ու հասարակությունը, որոնք պատշաճ հարգանք և վերաբերմունք չեն ցուցաբերում հայրենիքի նվիրյալների, նրանց առաքելության և ընտանիքների նկատմամբ, պարզապես ապագա չունեն։

Համբերություն և ուժեղ կամք՝ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին, հավերժ փառք՝ հայրենիքի պաշտպանության համար կյանքն ու ծառայությունը նվիրած մեր բոլոր հայրենակիցներին»,- նշել է նա:

Մանրամասներ Հրանտ Պապիկյանի սխրանքներից