19/05/2026

EU – Armenia

Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. Լուսանկար

«Կարողացանք ստորագրել մի փաստաթուղթ, որով բարձրացրինք մեր հարաբերությունների մակարդակը»։

Այս մասին Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են: Սա մի ձևաչափ է, որը մեզ հնարավորություն կտա ավելի լրջացնելու և՛ մեր քաղաքական երկխոսությունը, և՛ համագործակցությունը, բայց նաև ավելի համապարփակ մոտենալու ոլորտային համագործակցությանը»,- նշել է նա:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են տնտեսական համագործակցության հեռանկարները հատկապես ՏՏ-ի, ԱԲ-ի, կիբեռանվտանգության ոլորտներում: Կան ոլորտներ, որտեղ Լիտվան հարուստ փորձ ունի, կան, ոլորտներ, որտեղ Հայաստանը որոշակի փորձ և գիտելիքներ ունի, ուստի կողմերը պայմանավորվել են օգտակար լինել միմյանց:

Արարատ Միրզոյանի խոսքով՝ ՀՀ-ն երախտապարտ է Լիտվայի գործընկերներին Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման հարցում ստացած մեծ աջակցության համար:

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասով դրական առաջխաղացումները:

Այս մասին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը:

«Դրական առաջխաղացումների կարիք բոլորս ունենք. սա կայունություն և նոր հնարավորություն է բերում, ուստի Լիտվան լիովին աջակցում է խաղաղության գործընթացին, և հուսանք, որ այն նոր տնտեսական հնարավորությունների դռներ կբացի բոլորի համար:

Սահմանները բացելով, առևտուրը բացելով, ճանապարհները, ենթակառուցվածքները բացելով, ժողովուրդների միջև կապերը, ապրանքների շրջանառությունն ազատ դարձնելով՝ ավելի կբարձրանա անվտանգության մակարդակը, որին արժանի եք այստեղ բոլորդ»,- նշել է նա:

471.jpeg (474 KB)