Իջեւանից մեզ տեղեկացրին, որ Քրեական ոստիկանության Տավուշի մարզի աշխատողները` քաղաքացիական հագուստով, հերթապահում են Իջեւանում ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտակայքում, որ տեսնեն, թե ովքեր են ելումուտ անում շտաբներ։
«Հրապարակ» թերթը գրում է․ Քրեական ոստիկանության աշխատողները հիմնականում Տավուշի մարզի բնակիչներ չեն եւ հույս ունեն, որ իրենց ճանաչողներ չեն լինի, բայց մարդիկ ճանաչել են։
Իջեւանցիները վրդովված են` Քրեական ոստիկանությունը, փոխանակ հանցագործությունների բացահայտմամբ զբաղվի, զբաղված է հանրությանն ահաբեկելով։

Բաց մի թողեք
Ընտրությունների արդյունքում Գյուլագարակում դեբոշ է եղել․ Լուսանկար
Վերջին 1 տարում Շիկահողում հատումները պարբերական են եւ չեն դադարել
Արդարության սպասումը Կրեմլից․ Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին