ՌԴ ԱԳՆ-ն կառավարությանը առաջարկել է կրկնապատկել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար հրատապ վիզաների ձևակերպման հյուպատոսական վճարները։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է…
ՌԴ ԱԳՆ-ն կառավարությանը առաջարկել է կրկնապատկել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար հրատապ վիզաների ձևակերպման հյուպատոսական վճարները։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում։
Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ երեք օրվա ընթացքում ձևակերպվող մեկանգամյա վիզայի արժեքը ներկայիս 100 դոլարի փոխարեն կկազմի 200 դոլար։
Երկանգամյա հրատապ վիզայի համար նախատեսվում է սահմանել 320 դոլար, իսկ բազմակի մուտքի վիզայի համար՝ 600 դոլար վճար։
Փաստաթուղթը ներկայում անկախ հակակոռուպցիոն փորձաքննության փուլում է։


Բաց մի թողեք
Քեմալի ծրագրի իրագործումը հայկական բանակում
Եվրոպացիները համարձակվում են հավատալ, որ Թրամփը կարող է ապահովել Ուկրաինայի անվտանգությունը
Նիկոլական Հայաստանի հերթական անոմալիայի մասին