Բանակում` ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան դեպքերն ամենից շատ են զայրացնում հանրությանը, եւ երեկվա միջադեպը, երբ բեռնատարի տակ ընկած զինվորներից մեկը մահացել էր, երկուսի վիճակը շատ ծանր էր, մյուսները վնասվածքներ էին ստացել, պաշտպանության նախարարի հրաժարականի պահանջի ալիք առաջացրեց:
«Հրապարակ» թերթը գրում է. Օգոստոսի 20-ին Ճամբարակի զորամասում տեղի ունեցած դաժան վրաերթն ու մահվան դեպքը Սուրեն Պապիկյանի համար կարող են ճակատագրական լինել: Հատկապես դեպքի վերաբերյալ դաժան մանրամասների մասին լուրերը հանրության շրջանում մեծ դժգոհության ալիք առաջացրին:
ՊՆ-ի մեր աղբյուրն ասում է, որ բանակում եւ ՊՆ-ում, զինվորականների շրջանում եւս մեծ դժգոհության է առաջացել նախարարի դեմ, քանի որ ակնհայտ է՝ նա չի կարողանում բարդ եւ պատասխանատու այս համակարգը ղեկավարել:
Մենք տեղեկացանք, որ հատկապես Ճամբարակի դեպքից վրդովված են զինծառայողների ծնողները, նրանցից մեկը հայտարարել է, որ նախարարությանը դատի է տալու:

Բաց մի թողեք
Ադրբեջանցիների մերձավոր պատգամավորը ՀՀ ԱԺ-ում. Մոր անունով՝ սեռական բնույթի հայհոյանքներ
Իրավապահները մտահոգված են հնարավոր նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել
ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»