2025 թվականին Վարդենիսում, Սամվել Կարապետյանի աջակցությամբ, բացվել է «Հայուհի» կանանց կենտրոն, որտեղ շուրջ մեկ տարի է՝ կանանց համար անվճար դասընթացներ են կազմակերպվում՝ հրուշակագործության, դերձակության, վարսահարդարության եւ այլն:
«Հրապարակ» թերթը գրում է․ Այդ դասընթացներին հատկապես մասնակցում են արցախցի կանայք, ովքեր ունեն աշխատանք գտնելու խնդիր: Բայց նախընտրական փուլում կենտրոնը հայտնվել է ԱԱԾ-ի տեսադաշտում:
Պարզվում է` կենտրոնի տնօրենը սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը: Անվճար դասընթացներին մասնակցող կանանց վերջերս հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն, ասել են՝ Սամվել Կարապետյանի՝ ձեզ համար կազմակերպած այդ դասընթացներն ընտրակաշառք են: Կանայք պատասխանել են, որ դասընթացները եղել են ամիսներ առաջ, գործել են 2025 թվականին եւ ընտրությունների հետ որեւէ կապ չունեն:
Մեր աղբյուրն ասաց, որ ԱԱԾ-ն փորձում է սա էլ ներկայացնել որպես ընտրակաշառք, գործ հարուցել, վախեցնել մարդկանց: Իսկ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը «չի նկատում» ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ Հակակոռուպցիոն կոմիտեն:

Բաց մի թողեք
Ազգային գրադարանի աշխատակիցն ահազանգում է, տնօրենը՝ հակադարձում
Բաքվում ասում են՝ Փաշինյանի կրծքի քարտեզով չոգեւորվեք, դեռ սահմանազատում չի արվել
Արդեն չեն էլ թաքցնում, որ բոլոր վարույթները քաղաքական պատվերի արդյունք են