Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում այս պահին իսկական կոլապս է տեղի ունենում։
Մեկ տարի առաջ դպրոցի աշակերտները դասադուլ էին անում` պահանջելով չեղարկել տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը, իսկ աշակերտների ծնողները ստորագրահավաք էին կազմակերպել։
Միաժամանակ ՀՀ ԿԳՄՍՆ–ից հայտնել էին, որ Ստեփանյանը չի անցել ատեստավորման հարցազրույցի փուլը և սկսել է արդյունքների բողոքարկման գործընթացը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դիմում-բողոքը չի բավարարվել:
Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարինե Մխիթարյանը, ով Երևանի Ալ. Բլոկի անվան հ. 122 հիմնական դպրոցի տնօրենն էր։
Այժմ բազմաթիվ ահազանգեր են ստացվել Պուշկինի անվան դպրոցի սաների ծնողներից. պարզվում է՝ դպրոցում արդեն մեկ տարի է՝ կոլապս է, և տնօրենի Ժ/Պ-ն այդպես էլ լեզու չի գտել ուսուցիչների ու անձնակազմի հետ։ Ուսուցիչները բողոքում են նրա կառավարման ոճից. ըստ նրանց՝ վերջինս փոխում էր դպրոցի կանոնակարգը, այսքան տարիների սովորույթներն ու ժառանգությունը։
Այժմ տասնյակ ուսուցիչներ դիմում են գրել և հեռացել դպրոցից՝ չկարողանալով այլևս աշխատել Մխիթարյանի հետ։ Անգամ դասղեկներն են հեռացել, ովքեր ունեին իրենց դասարանները։ Աշակերտներն ու ծնողները չգիտեն՝ ինչ անել, չէ՞ որ երեխաներն արդեն սովոր էին իրենց դասղեկներին և սիրելի ուսուցիչներին։
Ըստ աշակերտների՝ դպրոցը դատարկվում է։ Իսկ ահա տնօրենն ամառվա ընթացքում ակտիվորեն փորձում է գտնել նոր ուսուցիչներ, ովքեր կկարողանան աշխատել դպրոցում և, իհարկե, իր հետ հաշտ լինել։
Դպրոցը հայտարարություններ է տարածում շտապ ուսուցիչների անհրաժեշտության մասին, սակայն կարելի է ենթադրել, որ դա այնքան էլ հաջողությամբ չի ստացվում, քանի որ անգամ օգոստոսի 17-ին են հայտարարություն տարածել, մինչդեռ սեպտեմբերի 1-ին հաշված օրեր են մնացել։
Երևանի քաղաքապետարան՝ հասկանալու, թե որն է խնդիրը, արդյոք քաղաքապետարանը փորձել է պարզել, թե ինչ է անում Ժ/Պ-ն, որ տասնյակ ուսուցիչներ դիմումներ են գրել և հեռացել, և արդյոք նրանք մտահոգված չեն։
Սակայն մեզ կարճ ասացին, թե դա բնականոն գործընթաց է. սեպտեմբերին և դասերին մոտ փոփոխություններ հաճախ են լինում, և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները գնում են, օրինակ՝ այլ տեղ ապրելու կամ աշխատանքը փոխելու պատճառով, և իրավիճակը պայմանավորված չէ նոր տնօրենով, մանավանդ որ նա արդեն մեկ տարի է՝ պաշտոնակատար է։


Բաց մի թողեք
Այ տգե՛տ, Ամերիկյան համալսարանը չունի այդպիսի ֆակուլտետ կամ ծրագիր. Լուսինե Յաղջյան. Լուսանկար
Լավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ը
Էդիկ Մինասյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել. Լուսանկար