ՔՊ-ական մարզպետները, որոնք իշխող ուժի մարզային շտաբների ղեկավարներն են, այս օրերին առանձնակի լարվածությամբ են իրենց մարզերում սպասում նյարդային վիճակում գտնվող Նիկոլ Փաշինյանին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իսկ նրանք, ովքեր արդեն հյուրընկալել են, եւ հիստերիայի մեջ գտնվող շեֆը գոհ չի մնացել, որովհետեւ հանդիպումները մարդաշատ չեն անցել, տագնապային սպասումներ ունեն, թե ինչպես է որոշվելու իրենց ճակատագիրը:
Այն մարզերում, որտեղ Փաշինյանը տհաճ պահեր է ունեցել, եւ մարդիկ նրան դավաճանության կամ այլ բանում են մեղադրել, մարզպետներն իրենց պաշտոնանկությանն են սպասում, եթե ՔՊ-ն հունիսի 7-ին վերարտադրվի:
Այս պահի դրությամբ Սյունիքը կարծես միակ մարզն է, որտեղ տհաճ միջադեպեր չեն գրանցվել, ինչից ոգեւորված` կալավանցի մարզպետը՝ Ռոբերտ Ղուկասյանը, բանուգործը թողած, ողջ օրը օգնականների ու խորհրդականների հետ դռնեդուռ ընկած, ՔՊ-ի համար քվեներ է մուրում:
ՔՊ համայնքային շտաբների պատասխանատուներն էլ, ՔՊ-ի շապիկները հագած, ողջ օրը բուկլետ են բաժանում։
Անգամ վարչության կողմից մերժված, ՔՊ ցուցակից վտարված ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանն է միայնակ իր քարոզարշավն անում` Կապանի գյուղերում, քանի որ բոլորին զգուշացրել են՝ որտեղ բարձր տոկոսներ խփեն, այդ մարզի ՔՊ-ականները «խերի մեջ կկորեն»։

Բաց մի թողեք
Ազգային գրադարանի աշխատակիցն ահազանգում է, տնօրենը՝ հակադարձում
Բաքվում ասում են՝ Փաշինյանի կրծքի քարտեզով չոգեւորվեք, դեռ սահմանազատում չի արվել
Արդեն չեն էլ թաքցնում, որ բոլոր վարույթները քաղաքական պատվերի արդյունք են