Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վերջին շաբաթներին 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական վարույթին նոր շունչ են հաղորդել։
«Հրապարակ» թերթը գրում է․ Հարցաքննության են կանչում միջին օղակի զինվորականների, հիմնականում՝ յուրայինների, որպեսզի բարձրաստիճան զինվորականների, պատերազմի ժամանակ պատասխանատու պաշտոնյաների, հիմնականում՝ Գլխավոր շտաբի ներկայացուցիչների դեմ ցուցմունքներ կորզեն։
Մեր աղբյուրները չեն բացառում, որ ընտրություններին ընդառաջ սա ընդամենը պրոֆիլակտիկ, վախեցնելու համար իրականացվող օպերացիա է, որով զինվորականությանը հասկացնում են՝ չմտածեն խաղեր տալ: Սակայն չեն բացառում նաեւ ձերբակալությունները, որով կփորձեն ավելի տպավորիչ դարձնել վախի մթնոլորտը` ընդդիմության հետ «խաղեր տվողների» նկատմամբ։
Ի դեպ, ասում են՝ ԳՇ նախկին պետ, վերջերս ակտիվության նշաններ դրսեւորած Օնիկ Գասպարյանն այս պատճառով է ընդհատակ անցել, նրան էլ են հասկացրել, որ տեղը հանգիստ նստի, հակառակ դեպքում «լավ չի լինի»։

Բաց մի թողեք
Մոսկվան ինչ գին կվճարի Փաշինյանի հետ հնարավոր «պայմանավորվածության» համար
Գյուղեր մեկնելու տրանսպորտ չկա
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել