Կոտայքի մարզի Չարենցավանում ՔՊ-ն ունի ցածր ռեյտինգ և ամենաքիչ ձայներն է տանելու, մինչդեռ ԲՀԿ ու ԱԺԲ աջակիցները ակտիվ են։
Ըստ Հրապարակ թերթի, այդ պատճառով ՔՊ-ի «ծանր հրետանին»՝ Կոտայքի մարզպետը թիմով և Սասուն Միքայելյանը շքախմբով, շարունակ Չարենցավանում են՝ հույսով ինչ-որ բան փոխելու։
Նշվում է, որ ՔՊ-ի համար աշխատում են նաև մարզպետարանի ենթակայության տակ եղած դպրոցների տնօրենները։
Թերթը գրում է, որ Չարենցավանի ԲԿ-ի տնօրեն Գառնիկ Սահակյանը՝ ավագանու ՔՊ խմբակցության անդամ և Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ որդին, նախկինում աշխատել է ՀՀԿ-ի, այժմ՝ ՔՊ-ի համար։ Նրա կինը Լուսինե Ազարյանը («Ծիծեռնակ»), Կարինե Խեդոյանը («Հրաշք», Գագիկ Այվազյանի մայրը) և Էլմիրա Հակոբյանը («Հեքիաթ», Սերգեյ Միրզախանյանի կինը) գիշերուզօր աշխատում են ՔՊ-ի համար։

Բաց մի թողեք
Ազգային գրադարանի աշխատակիցն ահազանգում է, տնօրենը՝ հակադարձում
Բաքվում ասում են՝ Փաշինյանի կրծքի քարտեզով չոգեւորվեք, դեռ սահմանազատում չի արվել
Արդեն չեն էլ թաքցնում, որ բոլոր վարույթները քաղաքական պատվերի արդյունք են