Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների եւ գույքի մասին հայտարարագիր։
Հրապարակ թերթը գրել է․ Որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է մեկ առանձնատուն Երեւանում, 2021թ. արտադրության VOLKSWAGEN մակնիշի մեկ ավտոմեքենա, որը գնել է 2022-ին։ Ավինյանի բանկային հաշվին տարեվերջին եղել է 5 մլն 858 հազար 209 դրամ։ Ունեցել է 20 մլն 887 հազար 335 դրամ կանխիկ գումար։
Տարվա ընթացքում ստացել է 57 մլն 671 հազար 356 դրամ եկամուտ, որից 26 մլն 523 հազար դրամը՝ Poolin կրիպտոմայնինգի հարթակից, իսկ մնացածը՝ Երեւանի քաղաքապետարանից։ Ավինյանը հայտարարագրել է նաեւ 5.41 Bitcoin, որը հավասար է 153 մլն 463 հազար 510 դրամի։ Նա նաեւ 5 Ethereum կրիպտոարժույթ ունի, որը հավասար է 3 մլն 884 հազար 263 դրամի։ Իսկ ADA Cardano կրիպտոարժույթով Ավինյանի միջոցները կազմել են 1,483, որը հավասար է 134 հազար 385 դրամի։
Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին, որը «Բարուր» ընկերության տնօրենն է, եւ ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է իրեն, 34 տոկոս բաժնեմաս ունի «Լավ փրոդաքթս» ընկերությունում, 2017թ. արտադրության RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա, 44.5 մլն դրամ ավանդ, 15 մլն դրամ վարկ։ Իսկ եկամուտները կազմել են 4 մլն 976 հազար 465 դրամ։

Բաց մի թողեք
Արդեն չեն էլ թաքցնում, որ բոլոր վարույթները քաղաքական պատվերի արդյունք են
Մի քանի քայլանի կոմբինացիա
Պարտադիր չէ, որ հենց ձեզ կամ ձեր մերձավորին հարցնեն` «ինչո՞ւ չզոհվեցիր պատերազմում, ինչու՞ կենդանի մնացիր»