23/05/2026

EU – Armenia

Ձեւակերպեցինք՝ իբր ինքն է դիմում տվել, ազատվել. Լուսանկար

Բերդ քաղաքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցելու համար պաշտոնից ազատել են Այգեձորի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող Արթուր Մելիքյանին։

Հրապարակ թերթը գրել է․ Ա․ Մելիքյանը հեռախոսազրույցի ժամանակ կաշկանդվածի տպավորություն էր թողնում եւ իր խոսքում ասել էր, որ իրեն վաղուց են պաշտոնից ազատել, բայց չի հիշում, թե երբ։

Ուշացումով Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում տեղադրվել է Տավուշի մարզպետի տեղակալ, մարզպետին փոխարինող Նարեկ Ղուշչյանի որոշումը՝ մայիսից 14-ից Արթուր Մելիքյանին աշխատանքից ազատելու եւ նրա հետ 2023թ․ հոկտեմբերի 19-ին կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին։

Ն․ Ղուշչյանի որոշման մեջ որպես հիմք նշված է Արթուր Մելիքյանի դիմումը։ Մելիքյանն ինչո՞ւ պետք է դիմում տար, ինքնակամ ազատվեր բարձր վարձատրվող պաշտոնից։ Մայիսի 14-ին Բերդում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքն է եղել, Ա․ Մելիքյանն ինչպե՞ս է հանրահավաքին մասնակցելուց հետո, 70 կմ ճանապարհ կտրելով հասել Իջեւան եւ նույն օրը պաշտոնից ազատվելու դիմում գրել մարզպետի տեղակալին, որն էլ նույն օրը նրան ազատել է պաշտոնից։

«Հրապարակ»․ Ձեւակերպեցինք՝ իբր ինքն է դիմում տվել, ազատվել