Ընդդիմադիր ուժերից մեկի վերջին հարցումները մի քիչ անհանգստացնող արդյունք են գրանցել։ Ըստ այդ հարցումների՝ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաեւ Սամվել Կարապետյանի եւ Արման Թաթոյանի ընտրազանգվածի մոտ կեսը չի պատրաստվում մասնակցել ընտրություններին։
«Հրապարակ» թերթը գրել է․ Չնայած հարցվածները հստակ ասել են՝ ուզում են, որ հենց այդ ուժն ընտրվի, բայց նշել են, որ դժվար թե մասնակցեն քվեարկությանը։ Սա նշանակում է, որ գլխավոր խնդիրը ոչ այնքան այն է, թե ում են ընտրելու մարդիկ, այլ այն, թե գնալո՞ւ են արդյոք ընտրությունների։
Ընդ որում, ամենից շատ կարող է տուժել Արման Թաթոյանի «Միասնության թեւերը»․ նրան համակրող զանգվածի մեջ առավել մեծ տոկոս են կազմում ընտրությանը մասնակցելուց հրաժարվողները։
Եվ այս 2 շաբաթում ընդդիմությունը պետք է հատկապես այդ ուղղությամբ աշխատի, որ մարդկանց մոտիվացնի՝ գնալ քվեարկության։

Բաց մի թողեք
Առնվազն տգիտություն է Արցախի ժողովրդին համեմատել Մասիսի շրջանում ապրած ադրբեջանցիների հետ
Փաշինյանը չգիտի, որ ուրիշի երեխային չի կարելի ուտելիք առաջարկել
Հակառուսական արշավը եւ ռուսի պատասխանը. հայկական ծաղիկների մուտքը ՌԴ կասեցվեց