Գլխավոր դատախազությունը դեռ անցած տարվանից Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երեւանում Լեռնային Ղարաբաղի կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը:
«Հրապարակ» թերթը գրում է․ Խոսքն Արցախի ներկայացուցչության շենքի մասին է, որն ուզում են վերցնել արցախցիների ձեռքից:
Մայիսի 22-ին դատարանը պետք է որոշում կայացներ, սակայն այն հետաձգվել է․ հավանաբար, չեն ուզում, որ ընտրություններից առաջ աղմուկ բարձրանա, եւ դրա պատճառով քվեներ կորցնեն։
Բացի այն, որ Փաշինյանը որոշել է ջնջել Արցախի հետ կապված ամեն ինչ եւ անգամ հիշողությունն ու «Արցախ» բառն է արգելում, այս շենքը խլելը կենաց-մահու հարց է դարձել նաեւ այն պատճառով, որ այստեղ սովետական տարիներին Երեւանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնն է գործել։
Անցած տարի Ադրբեջանի նախագահն իր երկրում անգամ նշել է Երեւանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնի 120-ամյակը, որին հաջորդեցին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերացիաները՝ Արցախի ներկայացուցչություն ներխուժմամբ եւ այս դատական հայցով։

Բաց մի թողեք
Ադրբեջանցիների մեջ էլ լավ մարդիկ կան, ես չեմ ուզում, որ էլ սեւազգեստ մայրեր լինեն. Լուսանկար
Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին
ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը