Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը «խաղաղության» թեման հաղթաթուղթ են դարձրել իրենց ձեռքին եւ շարունակ խոսում են նաեւ սահմանազատման մասին ու հավաստիացնում, որ դրա արդյունքում ադրբեջանական զինուժը դուրս է գալու Հայաստանի սուվերեն տարածքի այն 200 քառակուսի կիլոմետրից, որտեղ արդեն 4 տարի է՝ նստած է եւ անգամ դիրքեր է կառուցում, գործող զինվորականները խոսում են այն մասին, որ դա անհնարին է լինելու, եթե Հայաստանը չդիմի ուժային միջոցով նրանց դուրս մղելու քայլին:
«Հրապարակ» թերթը գրել է․ Բանն այն է, որ ադրբեջանցիները որեւէ կերպ չեն համաձայնում 2021-2022 թթ․ օկուպացրած տարածքներից դուրս գալ անգամ սահմանազատումից հետո: Գաղտնիք չէ, որ նրանք հիմնականում ռազմավարական նշանակության տարածքներ են զավթել եւ հիմա էլ տարածքային նորանոր պահանջներ են ներկայացնում մեզ։
Մեր զրուցակցի խոսքով՝ եթե Փաշինյանը մնա եւ լինի հետագայում որոշողը, ապա նա որեւէ խնդիր չի տեսնում այդ տարածքներն ադրբեջանական կողմին թողնելու հարցում, սակայն զինվորականներն ասում են, որ դա աղետալի կորուստ է մեզ համար, եւ մենք հետո ենք հասկանալու, թե այդ ստրատեգիական դիրքերը թշնամու վերահսկողության տակ գտնվելն ինչ ողբերգական հետեւանքներ է ունենալու Հայաստանի համար:

Բաց մի թողեք
Նոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը
Կորչի աշխատանքը` Նիկոլն է եկել
Ինչու է Գյումրին կարեւոր Փաշինյանի համար