Գրել էինք, որ ՀՀ ԶՈՒ-ում եւս ծառայողներին ցուցակագրում են, որ իմանան, թե ՔՊ-ն ինչքան ընտրող ունի:
Հրապարակ թերթը գրել է․ ԱԱԾ-ի, ռազմական ոստիկանության միջոցով փորձում են հայտնաբերել ընդդիմադիրների նկատմամբ չնչին համակրանք ունեցող զինվորականներին եւ տեղեկացնել, որ այլեւս նպատակահարմար չեն գտնում, որ նրանք շարունակեն ծառայությունը:
Սուրեն Պապիկյանն ապաքաղաքական այս կառույցն ամբողջովին քաղաքականացրել է, ինչպես կուսակցականացրել է ԵՊՀ-ն, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, եւ ամենուր` դեկանների, ամբիոնի վարիչների պաշտոններին կարգել է ծանոթներին, իր առաջ խոնարհվողներին:
Իսկ ՊՆ-ն ուղղակի դարձրել է սրտիկներ անող կանացի կերպարով տղամարդկանց համակարգ, որտեղ բացարձակապես չեն մտածում մեր սահմանների պաշտպանության եւ թշնամու զինուժը Հայաստանի սուվերեն տարածքից հանելու մասին:

Բաց մի թողեք
Փաշինյանը, այ, որ նորից սկսի օգտվել մեր ծառայություններից, տարբերությունը կզգա
Մանդատից հրաժարվելը Մելքումյանի անձնական գործն է, բայց ուրացողներին ոչ մեկը չի հարգում
Ինքնաբացարկի դիմումները համաձայնեցված կամ կուսակցության որոշումներով հետագա պայքարին միտված որոշումներ են