Մայիսի 29-ին Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊ-ականները քարոզչություն են արել Տավուշի մարզում։ Դիլիջանում քարոզչական հավաքին ստիպողաբար տարել են համայնքապետարանի ու դրա ենթակա հիմնարկների աշխատողներին։
Հրապարակ թերթը գրել է․ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղում հանրակրթական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Աղաջանյանն աշխատանքային ժամին գնացել է հավաքին եւ իր հետ տարել դպրոցի ուսուցիչներին, աշխատողներին։
Բերդ քաղաքից հայտնեցին, որ Բերդի բժշկական կենտրոնի անձնակազմը` թողած աշխատանքը, վերադասի հրահանգով մասնակցել է քաղաքի ավտոկայարանում կայացած հանդիպմանը` Նիկոլ Փաշինյանի եւ ժամանած ՔՊ-ականների հետ։

Բաց մի թողեք
Նոր աշխարհակարգի չինական առանցքը և Հայաստանի խնդիրը
Ինչու է Գյումրին կարեւոր Փաշինյանի համար
Փաշինյանի պաստառը ոչ դպրոցի պատին ենք թողել փակցնեն, ոչ գյուղապետարանի