30/05/2026

EU – Armenia

Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմն է քննարկում

Թերթի նախորդ համարում տեղեկացրել էինք, որ «Հայաստան» դաշինքում արդեն որոշում կա ՆԳ ապագա նախարարի մասով:

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, միայն այս հարցով չէ, որ հստակություն կա. ասում են՝ Ռոբերտ Քոչարյանը բծախնդրորեն քննարկում է ապագա կառավարության կազմը, ավելին՝ կան նաև մի քանի կոնկրետ անուններ:

Ընդ որում, կառավարության անդամների թեկնածուները թե՛ պատգամավորական ցանկից են, թե՛ ցանկից դուրս, առավելապես երիտասարդ գործիչներից։ Անունները, սակայն, չեն հրապարակայնացվում՝ վերջին օրերին այդ մարդկանց նկատմամբ բռնաճնշումներից խուսափելու նպատակով:

Մեր աղբյուրը ևս այս պահին ձեռնպահ մնաց մանրամասներ նշելուց՝ խոստանալով առաջիկա օրերին մի քանի անուն ասել: