Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Սամինե Պետրոսյանը հայց է ներկայացրել՝ վիճարկելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ իրեն կարգապահական տույժի ենթարկելու որոշումը եւ պահանջելով անվավեր ճանաչել այն։
«Հրապարակ»-ը գրել է. «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցը մակագրվել է Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին, որն էլ որոշել է Պետրոսյանի հայցադիմումը ետ վերադարձնել՝ ինչ-որ փաստաթղթային սխալների պատճառով եւ հնարավորություն է տվել հայցվորին թույլ տրված խախտումները վերացնել եւ եռօրյա ժամկետում կրկին ներկայացնել հայցը։ Մենք տեղեկացանք, որ ավագ դատախազը շտկել է սխալները եւ հայցը կրկին մուտք արել դատարան։ Այսինքն՝ Պետրոսյանը իր պայքարը գլխավոր դատախազի որոշման դեմ շարունակում է։ Նշենք, որ մինչ Սյունիքի մարզի դատախազություն տեղափոխվելը Պետրոսյանը Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունում է աշխատել։
Ուսումնասիրելով դատախազության կայքը, մենք գտել էինք այն հրապարակումը, որտեղ ներկայացված էր «կարգապահական տույժի» մասին ինֆորմացիան։ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի հունվարի 21-ի որոշմամբ՝ Սյունիքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը պարբերաբար խախտել է աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, դատախազի վարքագծի կանոնները և չի կատարել պաշտոնեական պարտականությունները… Էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը: Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ՝ Սյունիքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ», նշված էր հրապարակման մեջ:


Բաց մի թողեք
Բյուրականի դպրոցի տնօրենը ՔՊ-ի հավաքին մարդ է հավաքում․ Ձայնագրություն
Պատերազմ բերել և բերելու է միայն Նիկոլ Փաշինյանը, իր հախուռն, անհավասարակշիռ բնավորությամբ
Սևակ Միքայելյան, Դուք անձամբ երաշխավորու՞մ եք․ Լուսանկար