Հունիսի 12-ի առավոտյան ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքագետ Ալեն Ղեւոդյանը։
Լուրի հրապարակումից հետո միայն Քննչական կոմիտեն հայտնեց․ «ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ-ից ստացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների համաձայն՝ Տ.Վ.-ն և Ա.Ղ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, ֆեյսբուքյան իրենց օգտահաշիվներում իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր են կատարել: Ստացված հաղորդումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնց շրջանակում Տ.Վ.-ի և Ա.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Տ.Վ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում, իսկ Ա.Ղ.-ն ձերբակալվել է՝ նրա վերաբերյալ դատարան խափանման միջոց ներկայացնելու նպատակով»։
Երկրորդ անձը՝ Տ․Վ-ն, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, ընդդիմադիր, «Հանրապետական» Տիգրան Վարդանյանն է։
Տիգրանը սուր քննադատում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը եւ Ֆեյսբուքում հանդես է գալիս կոշտ գրառումներով, դրանցից մեկն էլ վարույթն իրականացնող մարմինը համարել է իշխանությունը զավթելուն ուղղված կոչ եւ մեղադրյալ ներգրավվել նրան։
Տ․Վարդանյանը 2021 թվականին մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում է եղել։ Նա վերջին տարիներին հիմնականում ապրում է Ռուսաստանում:

Բաց մի թողեք
Ընտրակաշառքի գործով ձերբակալված 4 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ
Օսիպյանի կալանքը կվերացվի