28/07/2026

EU – Armenia

Ովքեր չեն մտնում պլանների մեջ Մադրիդի «Ռեալ»-ում

Մադրիդի «Ռեալը» շարունակում է աշխատել կազմի փոփոխությունների ուղղությամբ և մտադիր է մոտ ժամանակում ավարտին հասցնել երեք ֆուտբոլիստի հեռանալու գործընթացը։

Ակումբի նպատակն է ազատվել այն խաղացողներից, որոնք չեն մտնում նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ծրագրերի մեջ։

Տեղեկությունների համաձայն՝ մադրիդյան ակումբը ցանկանում է բաժանվել պաշտպան Ռաուլ Ասենսիոյից, ինչպես նաև հարձակվողներ Գոնսալո Գարսիայից և Ֆրանկո Մաստանտուոնոյից։

Նշվում է, որ Ասենսիոն դեռ հույս ունի պահպանել իր տեղը թիմում, սակայն նման զարգացումը քիչ հավանական է համարվում։ Նրա ներկայացուցիչ Ժորժե Մենդեշն արդեն զբաղված է պաշտպանի համար նոր ակումբ գտնելու հարցով։

Ինչ վերաբերում է Գարսիային և Մաստանտուոնոյին, ապա նրանք տեղյակ են, որ առաջիկա օրերին կհեռանան «Ռեալից»։

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գլխավորել է Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը։

Տեղեկությունը հաղորդվում է թիմի X սոցիալական ցանցի էջում։

Զիդանն այս պաշտոնում փոխարինել է Դիդյե Դեշամին։

Դեռ հունվարին 57-ամյա Դեշամը հայտարարել էր, որ կլքի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը 2026 թվականի աշխարհի առաջնությունից հետո։ Նա թիմը գլխավորում էր 2012 թվականից։ Այս մասնագետի ղեկավարությամբ ֆրանսիացիները դարձել են աշխարհի չեմպիոն (2018), աշխարհի (2022) և Եվրոպայի (2016) առաջնությունների արծաթե մեդալակիր։
Զիդանը 54 տարեկան է։ Նա երկու անգամ գլխավորել է «Ռեալը» (2016-2018, 2019-2021)՝ հաղթելով Չեմպիոնների լիգայում երեք անգամ, ինչպես նաև երկուական անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, Իսպանիայի Սուպերգավաթում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և Աշխարհի ակումբային առաջնությունում։