Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայմանը՝ նշելով, որ փոփոխությունները կապված են գնաճի ճշգրտումների հետ, իսկ հարկի բարձրացումը կազմելու է շուրջ 3 տոկոս։
Նախարարի խոսքով՝ ակցիզային հարկերի փոփոխությունների գործող ծրագիրն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին, ուստի կառավարությունը պետք է ներկայացնի նոր ծրագիր, որը կգործի 2027 թվականից հետո։
Միաժամանակ Հովհաննիսյանը նշել է, որ որոշ ապրանքատեսակների դեպքում ակցիզային հարկը կնվազի։ Որպես օրինակ նա մատնանշել է մրգօղիներն ու կոնյակը։
Սակայն փաստ է, որ կառավարության նախաձեռնության արդյունքում մի շարք ապրանքների նկատմամբ ակցիզային հարկի դրույքաչափերը կբարձրանան։ Մասնավորապես, փոփոխությունները կվերաբերեն ծխախոտային արտադրանքին, ալկոհոլային խմիչքներին, բենզինին և դիզվառելիքին, ինչը կարող է հանգեցնել այդ ապրանքների թանկացման։
Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ իրեն չի անհանգստացնում այն հանգամանքը, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել ձայների 50 տոկոսը։
Նրա խոսքով՝ այդ հանգամանքը նույնիսկ դրական է գնահատում։ Հովհաննիսյանը անդրադարձել է նաև հարցին, թե արդյոք խնդրահարույց չէ, որ իշխող քաղաքական ուժը խորհրդարանում միանձնյա մեծամասնություն չի ձևավորել․ «Ինձ չի անհանգստացնում այն, որ մենք 50 տոկոս չենք հավաքել, ընդհակառակը՝ ուրախացնում է»։

Բաց մի թողեք
Առեղծվածային դեպք՝ Լոռու մարզում. 2 ժամ է՝ փրկարարները, պարեկներն ու համայնքային ոստիկանները քաղաքացիների հետ Վանաձոր քաղաքում որոնում են Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերին. Լուսանկարներ
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բելառուսցի իրավապաշտպան
Հարցում ԱԱԾ տնօրենին․ ինչպես է տեսանկարահանումը հայտնվել Փաշինյանի լրատվամիջոցում. Գեղամ Մանուկյան