Դատավճիռ է կայացվել Բաքվում կոմունիստական գաղափարախոսության քարոզչության նպատակով ԽՍՀՄ դրոշներով երթ անցկացնելու փորձի գործով չորս մեղադրյալների նկատմամբ:
Նիզամիի շրջանային դատարանի որոշմամբ՝ Իբրահիմ Ասադլին և Աբդուլլա Իբրահիմլին դատապարտվել են երկու տարվա ազատազրկման, իսկ Էլչին Բայրամլին և Մեհման Զեյնալովը՝ 1,5 տարվա:
Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տեսանյութեր էին տարածվել, որոնցում մի խումբ անձինք փորձում էին ԽՍՀՄ դրոշներով երթ իրականացնել՝ կոմունիստական գաղափարախոսություն քարոզելու նպատակով:
Քննության տվյալներով՝ մեղադրյալները խումբ են կազմակերպել, գրասենյակ են վարձակալել և գործել են այլ պետության աջակցությամբ ու ֆինանսավորմամբ: Ձերբակալությունից հետո նրանց նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածով:
![]()

Բաց մի թողեք
«Մուլտի գրուպ»-ի տարբեր ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում. Տեսանյութ
Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյանը՝ ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու չընտրվելու մասին
ՔՊ նիստին ընտրվել են ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները