17/06/2026

EU – Armenia

Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է ուղիղ երկխոսություն սկսեն, սակայն երկու կողմն էլ անորոշ վիճակում են և չգիտեն, թե ինչպես կազմակերպել դա։

Թրամփը նաև նշել է, որ Ռուսաստանը մեծ կորուստներ է կրում, քանի որ հարձակողական գործողություններ է իրականացնում։

Հարցին, թե ով է պատասխանատու Ուկրաինայում շարունակվող հակամարտության համար՝ Կիևը, թե՞ Մոսկվան, ԱՄՆ նախագահը հրաժարվել է մեկնաբանություն տալ։

«Ես չեմ ուզում մեկնաբանել դա, քանի որ ներկայումս կենտրոնացած եմ հակամարտության կարգավորման վրա»,- ասել է Թրամփը։