17/06/2026

EU – Armenia

Մուսալեռում բшխվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ կա վիրшվոր․ Լուսանկար

Հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Ռաֆայել Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 70-ամյա Յուրիկ Ն․-ի վարած «Գազել» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում՝ բախվելով բետոնե էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով վարորդներից Յուրիկ Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Blog Image