Մոտ երկուսուկես ամիս է՝ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ինտերնետային էջը դատարկ է։ Նախկինում այդ էջում ներկայացված էին համայնքապետարանի աշխատակիցները՝ համայնքի ղեկավարից մինչեւ համայնքապետարանի հավաքարարներ, նրանց կոնտակտային տվյալները, լուսանկարները եւ այլն։
Հրապարակ թերթը գրել է․ Ի՞նչն է պատճառը, որ համայնքապետարանի աշխատակազմի վերաբերյալ տվյալներն անհասանելի են դարձել։
Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողաշինության բաժնի գլխավոր մասնագետի ԺՊ Արսեն Սարգսյանի դեմ կոռուպցիոն բնույթի քրեական վարույթ է հարուցվել, նա կալանավորվել է, գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Ըստ որոշ լուրերի, Արսեն Սարգսյանի վերաբերյալ տվյալները, նրա լուսանկարը համայնքապետարանի էջից չեն կարողացել տեխնիկապես հեռացնել՝ նրա տվյալների հետ համայնքապետարանի ամբողջ աշխատակազմի տվյալներն են ջնջվել:
Մի քանի օր առաջ համայնքապետարանի աշխատակազմի դատարկ էջում հայտնվել է գրառում ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ Արփինե Խաչատրյանի մասին՝ առանց նրա լուսանկարի։ Հայտնի չէ, թե ինչու են համայնքապետարանի աշխատակազմից միայն նրա տվյալներն առկա համայնքապետարանի կայքում։

Բաց մի թողեք
Գեղամ Գեւորգյանը պաշտպանում է ռուսական ընկերության շահերը
Դատավորները կրկին ժողով են անելու
Նախիրը ցնծում է, օտար նախրչիները օրինակելի փորձն են ուսումնասիրում