04/08/2026

EU – Armenia

Երկար տարիների դադարից հետո առաջին անգամ վերականգնեցինք կապերը Հայաստանի հետ. Զելենսկի

«Որքան ուժեղ ու անկախ լինեն նախկին Խորհրդային միության երկրները, այնքան Ռուսաստանի համար դժվար կլինի վերադառնալ նրան, ինչն արդեն քանդվել է»:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հավելելով, թե այդ գլուխկոտրուկում առանցքային դեր է խաղում Ուկրաինան:

«Նա ուզում է կոտրել մեզ: Եթե դա նրան հաջողվեր, ապա հետխորհրդային տարածքի մյուս երկրների հետ ավելի հեշտ կլիներ բոլոր պետությունների հանդեպ ողջ հարգանքով հանդերձ։ Բոլորը դա գիտեն և բարձր են գնահատում Ուկրաինայի ներդրումը»,- ասել է Զելենսկին:

Նա նաև նշել է, որ Ուկրաինան պետք է ամուր հարաբերություններ կառուցի անկախ Ադրբեջանի հետ։

«Մենք աջակցում ենք ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ճիշտ այնպես, ինչպես այս տարի մենք երկար տարիների դադարից հետո առաջին անգամ վերականգնեցինք կապերը Հայաստանի հետ»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, թե կարևոր է նման հարաբերությունների պահպանումը: