Օգոստոսի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 11։54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07։54-ին), ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության (39.40⁰) և արևելյան երկայնության (45․81⁰) աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Նախիջևան՝ սահմանային գոտի Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3.0 մագնիտուդով երկրաշարժ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Սիսիան և Դաստակերտ քաղաքներում, ինչպես նաև Արևիս, Թանահատ, Թասիկ, Սալվարդ և Տորունիք գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ:

Բաց մի թողեք
Չեմպիոնների լիգան՝ Երևանում. ինչ է սպասվում այսօր. Լուսանկար
Երկար տարիների դադարից հետո առաջին անգամ վերականգնեցինք կապերը Հայաստանի հետ. Զելենսկի
Երախտագիտության նամակ Կորսիկայի խորհրդարանի նախագահ Մարի-Անտուանետ Մովսետիին. Լուսանկար