Այսօր՝ հունիսի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին, Սուրենավան գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները մարելով «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած կրակը այնտեղ հայտնաբերել են 3 քաղաքացացիների կիսամոխրացած մարմիններ։
Թարմացված. Փրկարարները 3-ի մարմինները դուրս բերելուց հետո ևս մեկ կիսամոխրացած մարմին են հայտնաբերել։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և մահացածների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


Բաց մի թողեք
Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են մեքենաներ. դրանցից մեկը կողաշրջվել է․ կա տուժած․ Լուսանկար
Խոշոր վթարներ բեռնատարների մասնակցությամբ․ Երևան – Մեղրի ճանապարհին, «DAF» բեռնատարը բախվել է հողաթմբերի ու քարերին. Լուսանկարներ
Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են «Yutong» տրոլեյբուս, «Honda» և «Toyota». Լուսանկար