ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային նախարարական համաժողովին, որը նվիրված է երկրաշարժերի և այլ արտակարգ իրավիճակների պայմաններում առողջապահական համակարգերի փոխգործակցությանը։
Նա նշել է, որ համաժողովին մասնակցելու են նաև տարածաշրջանի այլ երկրների առողջապահության նախարարներ։
«Դա մասնագիտական նախարարական համաժողով է, որին ես ևս մասնակցելու եմ։ Չի բացառվում երկկողմ հանդիպումների անցկացումը, սակայն հստակ օրակարգ այս պահին դեռ չկա»,- ասել է նախարարը։
«Եթե անձը տարվա մեջ 183 օր ՀՀ-ում չի եղել, առողջապահության ապահովագրության շահառու չի կարող լինել: Սա քաղաքական առումով շատ կարևոր հանձնառություն է եղել, մենք Հայաստանի Հանրապետության բյուջեով հոգ ենք տանում ծախսերը: Չի կարող այդպես լինել, որ անձը Հայաստանում չապրի ու տարին մեկ անգամ գա Հայաստան, ստանա առողջապահության ապահովագրություն: Դրա մասով չի կարող բողոք լինել, քանի որ մենք մեր հարկատուների գումարները պետք է որոշակի ձևով ծախսենք»,- նշել է Ավանեսյանը:
«Պոլիկլինիկայում 1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մասնագետներ ունենք»,- ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Բժիշկը, նեղ մասնագետը եթե որևէ պացիենտ օրվա ընթացքում չի ունենում և չի սպասարկում, կամ էլ աշխատում է օրը 3 ժամ, ապա նա աշխատավարձի առումով կունենա բարդություններ, իսկ բոլոր այն նեղ մասնագետները, որոնք ծանրաբեռնվածություն ունեն, նրանց աշխատավարձը անգամներով աճել է: Այս պահին մենք աշխատավարձերի մասով բավարար ավելացումներ ունենք, քանի որ միայն ապահովագրության ներդրման արդյունքում առաջնային օղակում միջինում 30-40%-ի աշխատավարձի աճ ունենք։
Առաջին երկու ամիսներին աշխատելաոճի այս նոր համակարգը անսովոր էր բուժաշխատողների համար, և ժամանակ պահանջվեց, որպեսզի նրանք փաստացի մուտքագրեն իրենց կողմից ապահովագրվածների ծառայությունները: Սա նշանակում է, որ բոլոր բժիշկների աշխատավարձն է բարձրացել, բայց լինում են առանձնակի ամբուլատորիաներ, որոնք ունեն որոշակի ֆինանսական բարդություններ նախկինում կուտակած պարտքերից»,- նշել է Ավանեսյանը:
«Կարող ենք ասել, որ առողջության ապահովագրության համընդհանուր համակարգի առաջին ներդրման փուլը ինչ-որ առումով անցել ենք, անցել ենք բավական սահուն, որովհետև առաջին իսկ շրջափուլը ենթադրում էր մինչև 1.5 մլն անձի ապահովագրություն»:
Նա թվեր է ներկայացրել, որոնք ցույց են տալիս իրականացրած և մատուցած ծառայությունների ծավալները: «Ընդհանուր առմամբ մեր շահառուների թիվը հունվարի մեկից աճել է և արդեն 1 միլիոն 700 հազար է:
2028 թվականի հունվարի 1-ից մեր նպատակն է 3 մլն բնակչությանը ներառել ապահովագրության ծրագրի մեջ և ավարտել պետական պատվերի ծրագրերը: 2028 թվականի հունվարից պետական պատվերը որպես բյուջետային ծրագիր արդեն կավարտվի:
1 միլիոն 700 հազար հոգուց ծառայություններից օգտվել է 842 հազար 750 անձ: Սա բավականին մեծ թիվ է, սա նշանակում է, որ թե՛ կանխարգելիչ, թե՛ սքրինինգային, թե՛ ընդհանուր առմամբ դեղերից օգտվելու, բժշկական ծառայություններ հիվանդանոցային օղակում մենք դիմելիության բավական մեծ տեմպ ենք ունեցել: Մատուցված ծառայությունների թիվը 8 մլն 399 հազար 491 է:
Ընդհանուր 97.4 մլրդ դրամի կատարողական ենք ունեցել»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ մինչ ընտրությունները հանրության շրջանում անընդհատ արհեստականորեն տարածվող լուրերը, թե իբր առողջության ապահովագրությունը կգործի մինչև ընտրությունները և դրանից հետո չեղարկվելու է, իրենց ազդեցությունը ունեցել են դիմելիության աճի վրա:
«Մենք նկատում էինք, որ մայիս ամսին քաղաքացիների մոտ աժիոտաժային վարքագիծ կա, որ հնարավորինս արագ ստանան ծառայություններ՝ վախենալով, որ գուցե հունիսից հետո ապահովագրության բարեփոխումը կանգ առնի: Նաև մեր ձեռնարկած միջոցառումների արդյունքում մենք կարողացանք դիմակայել այս դիմելիությանը, կառավարել և այս բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցնել:
Նշեմ, որ այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում մենք արդեն նկատում ենք դիմելիության որոշակի կայունություն: Սա ևս ցույց է տալիս, որ այդ մայիսի վարքագիծը ինչ-որ առումով արհեստականորեն ուռճացված էր, հիմա արդեն կարող ենք գնալ դեպի կայունացում»,- ասել է Ավանեսյանը:
«Տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները կանցնեն 100% սուբսիդավորման համակարգի»,- ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«2027 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին միանալու են նոր խմբեր, նրանք են՝ քաղիրավական պայմանագրերով աշխատողներ, տաքսի ծառայություններում աշխատող վարորդներ և անկախ աշխատավարձի չափից՝ գրանցված աշխատողներ:
2028 թվականի հունվարի 1-ից, ըստ էության, արդեն կներառենք բոլոր քաղաքացիներին, գյուղացիական տնտեսություններում զբաղված մարդկանց, ուսանողներին և այլն:
2028 թվականի հունվարի 1-ից մեր նպատակն է 3 մլն բնակչությանը ներառել առողջության ապահովագրության մեջ և ավարտել պետական պատվերի ծրագրերը: Պետական պատվերի ծրագրերը 2028 թվականի հունվարից որպես բյուջետային ծրագիր հիմնականում կավարտվեն»,- նշել է Ավանեսյանը:

Բաց մի թողեք
Աճել են դեղորայքից և կենցաղային քիմիական նյութերից երեխաների թունավորման դեպքերը. Ավանեսյանը թվեր է հրապաարկել
Ծննդատունը փողոցում գտնված նորածնի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Սրտանոթային հիվանդություններ և քաղցկեղ․ Հայաստանում 3639 վաղաժամ մահ՝ 2025-ին