Այսօր հունիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 02։40-ի սահմաններում Շիրակ և Արարատյան փողոցների խաչմերուկում, ժողովրդին հայտնի «Զբոռնի պունկտի» խաչմերուկում, բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Արմենի Խ.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Հրաչ Թ.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է, իսկ բախման հետևանքով վնասվել են նաև կայանված 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արմեն Խ.-ն տեղում մահացել է, իսկ Հրաչ Թ.-ին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։


Բաց մի թողեք
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ Մեծամորում հայտնի տուֆե պատվանդանի վրա տեղադրված երկաթե նախշազարդի վրայից փրկարարները իջեցրել են տղամարդու մարմինը
Սևանա լճում բախվել են մոտորանավակն ու նավակը․ մոտորանավակը վարել է անչափահաս, կա վիրավոր. Լուսանկար
Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է