Այն, որ Հայաստանում դատաիրավական համակարգը դարձել է գործադիր իշխանության ձեռքի խամաճիկը եւ ապօրինի որոշումներ է կայացնում, անմեղ մարդկանց կալանավորում, նորություն չէ: Հատկապես հաճախ խախտվում են մարդու անձնական կյանքի գաղտնիությունը, անձնական տվյալների պահպանության մասին օրենքը:
Հրապարակ թերթը գրել է․ Իշխանությունը մարդկանց գաղտնալսելու հարցում ռեկորդներ է սահմանել․ ում եւ ինչպես ցանկանում՝ լսում են, հետո այդ ձայնագրությունները հայտնվում են իրենց պատկանող լրատվականներում, հրապարակայնացվում, անգամ եթե այդ զրույցները խիստ անձնական են:
Մեկնարկը տրվեց նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի անձնական նամակների հրապարակմամբ: Նիկոլ Փաշինյանն անգամ իր թիմակիցներին չի խնայում եւ բազմիցս տեղեկություններ է հրապարակել մարդկանց անձնական կյանքի մասին, որոնք ստացել է ի պաշտոնե: Ընտրությունների փուլում գաղտնալսումներն ուղղակի համատարած դարձան` տեղեկություն ունենք, որ գյուղերից մեկի խանութում են գաղտնալսող սարք տեղադրել:
Փաստաբան Հայկ Ալումյանը մեզ ասաց, որ համատարած գաղտնալսումներն ապօրինի են եւ չունեն որեւէ արդարացում: Փաստաբան Վարազդատ Հարությունյանն էլ նկատեց. «Առհասարակ, պրակտիկայում վարույթ իրականացնող քննիչներն են որոշում՝ ում գաղտնալսել եւ ինչ պատճառներով, իհարկե, երեւույթը մտահոգիչ է: Մտահոգիչ է հատկապես այն, որ համատարած են գաղտնալսում»:

Բաց մի թողեք
Նոր դատավորն ո՞ւմ կընտրի` Աստծո՞ւն, թե՞ Նիկոլ Փաշինյանին, պարզ կլինի առաջիկա օրերին
Պարտականությունները՝ ամենայն մանրամասնությամբ, աշխատավարձը՝ գաղտնի
Մեղրիի հարցով Դեմիրճյանի հայհոյանքի մեջ մեծ սեր կար