ՊԲ նախկին հրամանատար, 5.5 տարով դատապարտված Ջալալ Հարությունյանը, որը պատիժը կրում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, արդեն քանի օր է՝ Տելեգրամում «օնլայն» է։ Նա 44-օրյա պատերազմի գործով է դատվել՝ «զինվորական պաշտոնեական անփութության» համար, որն «անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածով։
«Հրապարակ» թերթը գրում է. Պատիժը կրում է 25-ի աշնանից։ ՔԿՀ աղբյուրի փոխանցմամբ՝ պրոբացիոն ծառայությունը վերանայել է նրա պահման պայմանները՝ բաց ռեժիմ է, ինչը նշանակում է բանտից դուրս գալ, աշխատել եւ այլն։
Մեզ ասացին՝ իշխանությունը սպասում էր ընտրություններին, որ փոխեին Ջալալի ռեժիմը, հաջորդ քայլով պայմանական վաղաժամկետով ազատելու են` պատժի կրման մեկ երրորդը լրանալու հիմքով։
Ասում են՝ Հարությունյանն իրեն ճիշտ է պահել` ցուցմունքներում Փաշինյանին «մաքրել» է պատերազմի պարտության մեղքից: Նա մտերիմներին անգամ բողոքել է, թե չի հասկանում` ինչու այդքանից հետո իրեն նստեցրին։
Փաստն այն է, որ նրա նկատմամբ ավելի բարյացակամ են, քան, ասենք, Միքայել Արզումանյանի, որը պատերազմի վերջին օրերին է պաշտոն զբաղեցրել, բայց երկար նստեց եւ քանի ամիս է՝ տնային կալանք է կրում։ Փորձեցինք Ջալալ Հարությունյանի ռեժիմի փոփոխության մասին ՔԿԾ հանրային կապերի բաժնից կամ փաստաբանից պարզաբանում ստանալ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Բաց մի թողեք
Արդյունավետ եւ անվտանգ ճանապարհ ունենալու համար Սիսիան-Մեղրի հատվածը պետք է կառուցվի ամբողջությամբ
«Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը»
Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը