30 տարի առաջ է կազմավորվել Տավուշի մարզը, սակայն մարզկենտրոն Իջեւանի եւ մարզի համայնքների՝ Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի հետ հասարակական տրանսպորտով կապը չի իրականացվում։
Հրապարակ թերթը գրել է․ Նախկինում Իջեւան-Նոյեմբերյան, Իջեւան-Դիլիջան, Իջեւան-Բերդ երթուղիներով եւ հակառակ ուղղություններով հասարակական տրանսպորտ՝ միկրոավտոբուսային երթուղիներ են գործել, սակայն դրանք վաղուց չեն գործում։
Ամեն օր կարելի է տեսնել Իջեւանի ավտոկայարանում գտնվող Դիլիջան քաղաքի, Դիլիջան համայնքի Հաղարծին, Թեղուտ, Հովք գյուղերի բնակիչներին, որոնք սպասում են, որ Իջեւանից Երեւան մեկնող «գազել»-ները լցվեն մայրաքաղաք մեկնողներով, որպեսզի դրանից հետո մի կերպ տեղավորվեն, վարորդի տված աթոռի վրա նստեն կամ ոտքի վրա կանգնեն, որ Երեւանի միկրոավտոբոսով իրենց բնակավայրը հասնեն։
Ամեն օր մարդիկ Նոյեմբերյան,Դիլիջան, Բերդ համայնքներից զանազան գործերով կամ մարզկենտրոնում աշխատանքի գնալու համար մեկնում են Իջեւան։ Նրանցից շատերն անձնական ավտոմեքենա չունեն, տաքսիների վարորդներն էլ մեծ ուղեվարձ են պահանջում։
Մնում է հասարակական տրանսպորտը, որը չի գործում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրինք․ «Նախկինում հայտարարել էիք Տավուշի մարզում երթուղային միասնական ցանցի ստեղծման մասին։ Ե՞րբ է այն ստեղծվելու եւ ի՞նչ է իր մեջ ներառելու։ Ե՞րբ են գործելու Նոյեմբերյան-Իջեւան-Նոյեմբերյան, Բերդ-Իջեւան-Բերդ,Դիլիջան-Իջեւան-Դիլիջան հասարակական տրանսպորտի երթուղիները»:
Մարզպետարանից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզում երթուղային միասնական ցանց դեռեւս չի գործարկվել»: Հույս կա՞, որ այն երբեւէ կգործարկվի։ Այս մասին մարզպետարանը լռում է:

Բաց մի թողեք
Մոսկվան ինչ գին կվճարի Փաշինյանի հետ հնարավոր «պայմանավորվածության» համար
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել
Դատավորները չեն վախենում Փաշինյանից